![](https://armlur.am/wp-content/uploads/2014/08/neymar.jpg)
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վերադարձել է արձակուրդից և միացել կատալոնական «Բարսելոնային»:
Մեջքի վնասվածքից վերականգնվող 22-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել, որի հիման վրա բժիշկները նրան թույլատրել են վերսկսել մարզումները: Սկզբում բրազիլացին կմարզվի անհատական ծրագրով, իսկ «Բարսելոնա»-ի ընդհանուր խմբին կմիանա մինչեւ օգոստոսի ավարտը:
Հիշեցնենք, որ Նեյմարը վնասվածք էր ստացել Կոլումբիայի դեմ ԱԱ-2014-ի քառորդ եզրափակչի խաղում: