ՈւԵՖԱ-ն արգելել է ադրբեջանական այսպես կոչված «Ղարաբաղ» ակումբի ֆուտբոլիստներին ավստրիական «Զալցբուրգ» ակումբի հետ խաղի ժամանակ խաղադաշտ դուրս գալ սև թևկապներով:
Սև թևկապներ կրելու խնդրանքով ակումբը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ ադրբեջանական բանակի զինծառայողների զոհվելու հետ կապված: Սակայն կազմակերպությունը որոշել է մերժել խնդրանքը, քանի որ դա քաղաքական հարց է և ֆուտբոլի հետ որևէ կապ չունի: