Բանակցային գործընթացում դրական փոփոխություններ չեն սպասվում. Դ. Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 8-ին Սոչիում նախատեսվում է հանդիպում ՀՀ նախագահի և իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ: Հանդիպման նպատակն է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում դրական փոփոխությունների հասնելը:

Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը համոզված է, որ բանակցային գործընթացում դրական փոփոխություններ չեն սպասվում, և երկու հանրապետությունների ղեկավարների հանդիպումը ձևական բնույթ է կրում:

«Նոր հայեցակարգ պիտի մշակվի, այս մակարդակի հանդիպումներն անարդյունավետ են: Բանակցային գործընթացը ցանկալի արդյունքներ կունենա միայն այն դեպքում, երբ այս գործընթացը տեղափոխվի այլ հարթակ, դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից»,- Armlur.am-ի հետ զրույցում նշեց Դ. Հակոբյանը:

Վերջինիս կարծիքով՝ ԼՂ հակամարտությունը սկսվում է վերածվել տարածքային վեճի, ինչն ամենևին էլ չի բխում մեր շահերից:

Մարքսիստի խոսքով` իրենք նախատեսում են ճեպազրույց կազմակերպել առաջիկայում և առաջարկել իրենց հայեցակարգերը:




Լրահոս