Ադրբեջանցու գիրքը՝ Իջևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գրադարանների կենտրոնացված համակարգի միջոցով Տավուշի մարզային գրադարանում ստացվել է Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» գիրքը: Դրա տպագրությունը 2013թ. կատարել է «Էդիտ պրինտ» հրատարակչությունը: Գիրքը ռուսերենից թարգմանել են Հակոբ Սողոմոնյանը եւ Լեւոն Գալստյանը:

Հրատարակիչները գրքի նախաբանում գրել են, որ, ցավոք, հեղինակի հետ կապ հաստատելու իրենց ջանքերն արդյունք չեն տվել, սակայն, ելնելով հույժ արժեքավոր երկը հայ ընթերցողին ներկայացնելու անհետաձգելի անհրաժեշտությունից, որոշել են հրատարակել այն, նաեւ ստանձնելով, հարկ եղած դեպքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նրա հեղինակային իրավունքների պաշտպանությունը:

Հրատարակչությունը նաեւ պատրաստակամ է գրքի իրացումից ստացված շահույթի 10 տոկոսը փոխանցել Ադրբեջանից եւ Հայաստանից բնահանված փախստականների օգնության ֆոնդերին: Չնայած գրքում Նախիջեւանի հայերի սպանդի մասին պատմությունը ոչ ամբողջական է ներկայացված, սակայն գրքի հեղինակին դրա համար Ադրբեջանում հալածանքների են ենթարկել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս