անօդաչու ինքնաթիռը ռմբակոծել է Ալ-Քաիդա-ի դիրքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան անօդաչու ինքնաթիռը երեկ ռմբակոծել է Եմենի հարավում գտնվող Շաբվա նահանգի “Ալ-Քաիդա”-ի դիրքերը, որի հետևանքով առնվազն 7 կասկածյալ գրոհայիններ զոհվել են, իսկ մի քանիսը` վիրավորվել: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը: Տեղի անվտանգության ծառայության ներկայացուցիչը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, տեղեկացրել է, որ հարվածը հասցվել է այդ կազմակերպության` Ազզան քաղաքի թաքստոցներին, որի հետևանքով 8 քաղաքացիական անձ տեղափոխվել է հիվանդանոց: Տեղի բնակիչներից մեկն էլ ասել է, որ “ռազմական ինքնաթիռը շարունակում է գտնվել քաղաքի օդային տարածքում”:




Լրահոս