Հայաստանում հնձել են հացահատիկի 282 հազար տոննա բերք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում գրեթե բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի մասով ընթանում են բերքահավաքի աշխատանքները։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե 2014թ. հացահատիկային եւ հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել է՝ 187,8 հազար հեկտար, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 9,5 հազար հեկտարով։ Օգոստոսի 5-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է շուրջ 89 հազար հեկտար հացահատիկ՝ ապահովելով շուրջ 282 հազար տոննա համախառն բերք։

Արարատի եւ Արմավիրի մարզերում կատարված հացահատիկային մշակաբույսերի 13600 հա ցանքատարածության վրա բերքահավաքն գրեթե ավարտվել է, օպերատիվ տվյալներով ապահովելով համապատասխանաբար 44,3 եւ 38,8 ց/հա միջին բերքատվություն, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը։

Հանրապետության մյուս մարզերում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքներն ընթացքի մեջ են:




Լրահոս