
Մեքսիկայում ոստիկանությունը ձերբակալել է ութ կռապաշտի, որոնք ծիսական զոհաբերության համար 10-ամյա երկու երեխայի ու մի կնոջ են սպանել,- հայտնում է BBC -ն: Ձերբակալվածները “Սուրբ մահ” խորհրդավոր պաշտամունքի հետեւորդներ են: Ի դեպ, նրանցից մի քանիսը նույն ընտանիքի անդամներ են:Սպանվածների դիերը հայտնաբերվել են Նակոզարի բնակավայրի սրբավայրում: Նշենք, որ երկրում կռապաշտների թիվն արագ տեմպերով ավելանում է: