Արցախյան կողմը բանակցային գործընթացից դրական ակնկալիքներ ունի: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև առաջիկա հանդիպումից ավելի շատ դրական տեղաշարժեր են ակնկալվում` ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի կարգավորման հարցում:
«Կարծել, որ մեկ հանդիպման ընթացքում ամեն ինչ կկարգավորվի, սխալ կլինի, բայց չենք ժխտում, որ նման հանդիպումները նպաստում են խաղաղության և կայունության ամրապնդմանը»,-նշեց Դ. Բաբայանը: Վերջինիս կարծիքով, որքան էլ ադրբեջանական կողմն ապակառուցողական քաղաքականություն դրսևորի, միևնույնն է՝ այսպիսի հանդիպումներն ավելի շատ դրական, քան բացասական տեղաշարժեր են խոստանում բանակցային գործընթացում:
Լուսինե Հակոբյան