Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանին՝ Յուննան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով բազմաթիվ մարդկային կորուստների եւ ավերածությունների կապակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Չինաստանի Յուննան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի եւ ավերածությունների կապակցությամբ:
Մենք կիսում ենք Ձեր վիշտը եւ մեր կարեկցանքը հայտնում զոհվածների ընտանիքներին՝ ցանկանալով նրանց համբերություն եւ տոկունություն», – նշված է ՀՀ վարչապետի ցավակցական ուղերձում: