Խոշոր ավտովթար` Երեվանում. կա 1 զոհ, 4 վիրավոր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:30-ի սահմաններում Սարի թաղից դեպի Սարալանջի նորակառույց ճանապարհ տանող հատվածի թիվ 20 էլեկտրասյան դիմաց իրար են բախվել Արաբկիրի 21 փողոցի բնակիչ 34 ամյա Գուրգեն Ավդալյանի վարած “ՎԱԶ-21099” մակնիշի 13 ՕԼ 606 համարանիշի և 20 ամյա Էդուարդ Գասպարյանի վարած “ՎԱԶ-2121” մակնիշի 71 PT 111 համարանիշի ավտոմեքենաները:Վթարի հետևանքով “ՎԱԶ-21099”-ի վարորդ Գ. Ավդալյանը տեղում մահացել է, իսկ “ՎԱԶ-2121ե”-ի վարորդ Է. Գասպարյանն ու նրա երեք ուղևորներ՝ 19 ամյա Դավիթ Գասպարյանը, 21 Ժորա Ստեփանյանը, և 20 ամյա Գառնիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:Մահացածին և վիրավորներին դուրս բերելու համար դեպքի վայր էին ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի փրկարար ծառայության, Երևանի փրկարար վարչության հատուկ փրկարարները: Քննչական աշխատանքները ղեկավարում էր ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արսեն Մարգարյանը: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ: 




Լրահոս