Էնրիկեի հետ զրույցից հետո որոշեցի մնալ «Բարսելոնա»-ում. Չավի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին հայտարարել է, որ պատրաստվում է կարիերան շարունակել իսպանական ակումբի կազմում.

«Նախորդ մրցաշրջանի ավարտը բարդ ստացվեց ինձ համար: Ես ինձ օգտակար խաղացող չէի զգում, քանի որ շատ էի հայտնվում «Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի պահեստայինների նստարանին: Մրցաշրջանի ավարտից հետո որոշեցի հեռանալ ակումբից: Սակայն այդ որոշումը շատ արագ էի կայացրել՝ առանց երկար մտածելու:

Այժմ արդեն զգում եմ, որ կարող եմ օգուտ տալ թիմին ու պայքարել հիմնական կազմում տեղ ունենալու համար: Լուիս Էնրիկեն շատ մեծ ազդեցություն է ունեցել իմ որոշման մեջ: Մենք անկեղծ զրույց ունեցանք, ու հիմա ես մրցաշրջանը սկսում եմ նույն հնարավորություններով, ինչ ակումբի մյուս ֆուտբոլիստները», – ասել է Չավին:




Լրահոս