Ինչն է մղում տուրիստներին այցելել Հայաստան. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օտարերկրյա զբոսաշրջիկները յուրահատուկ հայացքով են նայում քաղաքամայր Երևանին: Armlur.am-ի զրուցակիցները նույնիսկ հայերեն չգիտեին, բայց արդեն մի քանի օր գտնվելով մեր քաղաքում՝ հասցրել էին սիրել և հիանալ հայոց մայրաքաղաքով:

Նրանք հավանել և տարվել էին հայկական ճարտարապետությամբ, խոհանոցով, մարդկանց բարեհամբույր վերաբերմունքով, ինչպես նաև՝ հայկական բնաշխարհով:

Իրենց տպավորությունների մասին հարցից նրանք ոգևորվում էին, և յուրաքանչյուրն իր լեզվով, բայց ոգևորված ու բարձր տրամադրությամբ, սկսում էր պատմել մեր երկրի մասին՝ խոստանալով, որ ինչ-որ ժամանակ հետո անպայման այցելելու է Հայաստան:

Աննա Թումասյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս