Այսօր՝ ապրիլի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցի բնակիչ, 51-ամյա Զորիկ Արևշատյանը, վարելով “Հյունդայ Լանդրա”մակնիշի 10 ԼՏ 794 համարանիշի ավտոմեքենան, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 59.5 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Լիճք գյուղի բնակիչ, 60 -ամյա Կառլեն Ավետիսյանին: Վրաերթից հետո վարորդ Զորիկ Արևշատյանը վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է Մարտունու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:Փաստի առթիվ Մարտունու քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ