Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կայցելի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ հաղորդագրությունից:Այցը նվիրված է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 2-ին Հանդիպումից հետո երկու արտգործնախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասւլիսով։ Սերգեյ Լավրովը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կժամանի Երեվան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ