Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել սահմանապահ զինվորներին և զոհված մարտիկների ընտանիքներին Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների առիթով:

Նա ուղերձ է հղել, որում ասված է.

«Խորապես սգում ենք հայրենյաց սահմանների պաշտպանության համար զոհված հայորդյաց մահը: Մեր սիրելի, հերոս զավակները քաջարի ոգով դիմակայեցին հակառակորդին՝ ապահովելու մեր երկրի ու ժողովրդի անդորրը: Նրանց անունները միշտ աղոթքով պիտի հիշվեն հայորդյաց շուրթերին, և նրանց անմահ հիշատակի առջև սերունդներ պիտի խոնարհվեն»:

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն նաև իր օրհնությունն է բերում հայոց աշխարհի սահմանները պաշտպանող զինվորներին` մաղթելով, որ Ամենախնամ Աստված պահապան լինի նրանց՝ ապահովության մեջ շարունակելու իրենց նվիրյալ ծառայությունը հայրենաբնակ մեր ժողովրդի խաղաղ և բարօր կյանքի համար: Նորին Սրբության տնօրինությամբ առաջիկա կիրակի հայոց եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան պաշտոն զոհված հերոսների հոգիների խաղաղության և հանգստության համար, տեղի կունենան այցելություններ նրանց ընտանիքներին:




Լրահոս