Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների համամասնական ցուցակներում ընդգրկված երեք թեկնածուների չի գրանցել, իսկ մի քանիսն էլ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել: Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Հայաստանի հանրապետական կուսակցությունից, “Բարգավաճ Հայաստան”, “Օրինակ երկիր” եւ “Միավորված հայեր” կուսակցություններից:ՀՀԿ-ական թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել երեք թեկնածու՝ Դավիթ Սարգսյան, Արտեմ Սարգսյան, Արմեն Բաղդասարյան, իսկ ԲՀԿ-ից ինքնաբացարկ տված թեկնածուներ են Սերգեյ Բագրատյանը եւ Մհեր Պողոսյանը, ՕԵԿ-ից՝ նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը, “Միավորված հայեր” կուսակցությունից՝ Տելեմակ Աֆրիկյանից: Հիշեցնենք, որ ՀՀ ԿԸՀ–ը սահմանված կարգով մինչև ապրիլի 1 ընկած ժամանակահատվածում գրանցել է ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր ինը կուսակցություններին՝ որոշակի փոփոխություններով: Դրանք են՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական, “Բարգավաճ Հայաստան”, “Օրինաց երկիր”, Հայ հեղափոխական դաշնակցություն,”Ժառանգություն”,”Միավորված հայեր” կուսակցությունները եւ Հայ ազգային կոնգրես դաշինքը:Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստին, որով հաստատվեց համամասնական ցուցակների գրանցումը, հանձնաժողովի անդամներն առարկություններ ունեին ՀԱԿ–ի համամասնական ցուցակում ընդգրկված Խաչատուր Սուքիասյանի և “Օրինաց երկրի” երկու թեկնածուների՝ Արամ Հարությունյանի ու Գևորգ Թոսունյանի վերաբերյալ, ինչի արդյունքում նրանք ևս չեն գրանցվել պահանջված փաստթղթերի անհամապատասխանության պատճառով:Ինչ վերաբերում է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով 41 տեղի համար առաջադրված նախկին 180 թեկնածուներին, ապա ինքնաբացարկների և փաստթղթերի անհամապատասխանության պատճառով, այսօր գրանցված թեկնածուները 156 են:
Հինգ համամասնական թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ