ԿԸՀ-ն մերժեց Լեվոն Զուրաբյանի դիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն երեկ տեղի ունեցած  արտահերթ նիստում մերժեց “Հայ Ազգային կոնգրես” կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանի դիմումը: Այն կարող է բողոքարկվել Վարչական դատարան` երեք օրերի ընթացքում:”Հայ ազգային կոնգրես” ընտրական դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմում էր հղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին:”Տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը նախընտրական քարոզչությունը դեռևս չսկսված, ՀՀ ողջ տարածքով մեկ կազմավորել է հազարավոր ընտրական շտաբներ, որոնց վրա տեղադրված ցուցանակները ներառում են կուսակցությանը քվեարկելուն միտված ուղղակի կոչեր, մասնավորապես վերջինիս համագումարի կողմից հաստատված կարգախոսը:Ղեկավարվելով Ընտրական Օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասով, միջնորդում եմ օրենքով սահմանված ժամկետում պարտավորեցնել վերացնել այդ խախտումը: Հակառակ դեպքում, նույն հոդվածի 2-րդ մասով պարտավոր եք համապատասխան հայցով դիմել դատարան կուսակցության ընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու նպատակով”,-ասված էր դիմումի մեջ:Նիստում Տիգրան Մուկուչյանը ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածները, որոնց համաձայն դիմումի մեջ նշված կետերը հայաստանյան օրենսդրության խախտում չեն համարվում: ՀԱԿ ներկայացուցիչը Մուկուչյանի դիտարկումներին չառարկեց:




Լրահոս