Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանի Տյումեն քաղաքի մերձակայքում վթարված Տյումեն-Սուրգուտ չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղևորների մասին ստացված նախնական տվյալներով հայեր չկան: Հիշեցնենք, որ Տյումենի Ռոշչինո օդանավակայանից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա վթարվել է ATR-72 մակնիշի` Տյումեն-Սուրգուտ չվերթն իրականացնող ինքնաթիռը: Նախնական տվյալներով զոհվել է ինքնաթիռում եղած 43 անձից 32-ը։ Կենդանի է մնացածների առողջական վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Զոհերի թվում կան երեխաներ:
Տյումեն վթարված ինքնաթիռում հայեր չկան. ԱԳՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ