Իրաքի իշխանությունները կտրականապես դեմ են Սիրիայի ընդդիմությանը զինելուն: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, երկրի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին հայտարարել է, որ դա միայն ավելի կսրի հակամարտությունը: “Մենք ցանկանում են հասնել կրակի դադարեցմանը հակամարտությունից հոգնելու արդյունքում, մենք ցանկանում ենք գտնել ճգնաժամի խաղաղ կարգավորում”,- ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ իրենք չեն աջակցի վարչակարգի բռնի տապալմանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակարգը Սիրիային կտրամադրի կապի միջոցներ և ,լրացուցիչ 12.2 մլն դոլար՝ սիրիացի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելու համարե: Այս մասին երեկ Ստամբուլում տեղի ունեցած “Սիրիայի բարեկամների խմբի” հանդիպմանը հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Իրաքը դեմ է Սիրիայի ընդդիմությանը զինելուն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ