Մեկնարկել է երկօրյա սեմինար՝ ընտրություններն առավել որակյալ լուսաբանելու թեմայով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մեկնարկեց ընտրություններն առավել որակյալ լուսաբանելուն նվիրված երկօրյա սեմինար: Դասըթացները կազմակեպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը եւ  “Իրավունքի Եվրոպա միավորում” հասարակական կազմակերպությունը: ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը սեմինարի բացմանը նվիրված հանդիպմանը նշեց, որ ընտրկան գործընթացների լուսաբանումը խիստ կարևոր է խորհրդարանական ընտրությունների ողջ ընթացքում: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն իր հերթիւն նշեց, որ միայն իրավական համակարգը չի կարող ապահովել հավասարակշռված լուսաբանումը: Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան մամուլի դերկատարությունը ընտրությունների լուսաբանման հարցում ևս շատ բարձր գնահատեց: Նա նախ շնորհակալություն հայտնեց ժամանակին այս սեմինարը կազմակերպելու համար: Լրատվամիջոցները, նրա կարծիքով, պետք է կարողանան զերծ մնալ “պառակտող լուսաբանումից”:Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցրի պատասխանատու Քրիստոֆեր Անդերսոնը կարևորեց ազատ եւ արժանահավատ ընտրությունների ապահվումը, որի դեպքում կամրապնդվեն Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարբերությունները:




Լրահոս