Էդուարդո Ամալդի-ն բարձրացրել է ՄՏԿ-ի ուղեծիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի գիշերը Եվրոպական տիեզերական գործակալության ATV-3 “Էդուարդո Ամալդի” տիեզերանավի օգնությամբ Միջազգային տիեզերական կայանի (ՄՏԿ) ուղեծիրը բարձրացվել է մոտ 1.7 կմ-ով,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Բեռնատար շարժիչներն աշխատել են 411 վայրկյան: Կայանի կողմնորոշումը տարածության մեջ ապահովել են “Պրոգրես M-14Mե” բեռնատար նավի եւ “Աստղ” ծառայողական մոդուլի շարժիչները: Այժմ ՄՏԿ-ի ուղեծրի միջին բարձրությունը կազմում է 389.8 կմ: Եվրոպական բեռնատար տիեզերանավը ՄՏԿ է հասցրել մոտ 6.6 տոննա բեռ անձնակազմի եւ կայանի կարիքների համար: ATV-3 բեռնատար տիեզերանավը “Էդուարդո Ամալդի” անունը ստացել է ի պատիվ իտալացի ֆիզիկոսի։




Լրահոս