Հայաստանը սկսել է իր մաշկի վրա զգալ ՌԴ-ի պատժամիջոցների հետեւանքները․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բոլորովին վերջերս ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, խոսելով ՌԴ-ի նկատմամբ միջազգային պատժամիջոցների ու այդ համատեքստում Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին, հայտարարել էր. «ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին բխում է մեր երկրի տնտեսական զարգացման եւ ռազմավարական շահերից: Մեր անդամակցությունն այդ կառույցին չի կարող դրվել հարցականի տակ»:

Այսօր, սակայն, դեռ ԵՏՄ-ին չանդամակցած, Հայաստանը սկսել է իր մաշկի վրա զգալ ՌԴ նկատմամբ պատժամիջոցների հետեւանքները: ՌԴ տնտեսության մեջ սկսված վայրիվերումների առաջին նախանշաններից մեկը Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալների նվազումն է:

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ 2013թ. երկրորդ եռամսյակում ՌԴ-ից ՀՀ ֆիզիկական անձանց միջոցով եկել է ավելի քան 369.5 մլն դոլար, իսկ այս տարի փոխանցումների ծավալը կազմել է 364.1 մլն դոլար: Ընդ որում, միայն 2013թ. հունիսին ՀՀ ավելի քան 141 մլն դոլար է փոխանցվել, իսկ այս տարվա հունիսին` 134 մլն»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս