Ինչո՞ւ էր ԱԺ-ն լռում մինչ օրս․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ վեց խմբակցությունները երեկ համատեղ հայտարարություն են ընդունել՝ վերջին օրերին սահմանին զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ: Խորհրդարանական ուժերը ՀՀ բանակին եւ զինվորներին սատարելու հարցում միասնականություն հայտնելուց բացի, կոչ են արել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին գործնական քայլեր ձեռնարկել դիպուկահարներին հեռացնելու, վերջին միջադեպերի քննության եւ ժողովուրդների միջեւ ատելություն սերմանող քայլերը բացառելու ուղղությամբ:

Բացի այդ, նրանք միջազգային հանրությանը կոչ են արել հրաժարվել կողմերի միջեւ հավասարություն դնող մոտեցումից եւ դատապարտել Ադրբեջանի վերջին գործողությունները: Ուշագրավը, սակայն, հայտարարության հետեւյալ հատվածն է. «Դադարեցնել ռազմական արկածախնդրության հակված Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքը»: Ինչպես հայտնի է, Ադրբեջանին մեծաքանակ սպառազինություն վաճառող երկիրը Ռուսաստանի Դաշնությունն է, եւ այս առումով, ԱԺ 6 խմբակցությունները թեեւ կոնկրետ անուն չեն հնչեցրել, բայց եւ բավականին թափանցիկ հասկացրել են՝ ում նկատի ունեն:

Պարզապես տարակուսելի է, թե ինչու էր ԱԺ-ն լռում մինչ օրս»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս