«Առավոտ» թերթը քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանի հետ զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում տեղի ունենալիք հնարավոր հանդիպմանը։ «Պետք է վերադառնալ հրադադարի պահպանման վիճակին» Երևանը պետք է պարտադրի հրադադարի պահպանման ռեժիմը և տեղափոխվի բանակցությունների սեղան։ Հակառակ պարագայում ելքը պատերազմն է։ Կհաջողվի՞, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա»,– ասել է նա։
Դիտարկմանը, թե միջազգային ատյաններն այնքան էլ վստահ չեն, որ հենց Ադրբեջանն է հրադադարի ռեժիմը խախտողը, և խաղաղության կոչերը նաև Հայաստանին են ուղղված, քաղաքագետն ասել է. «Այստեղ պետք է խոսել մեր դիվանագիտության բացթողումների մասին։ Պետք է հստակ նշել մեր դիտողությունները։ Մեր խնդիրն է՝ և՛ քաղաքագիտության, և՛ դիվանագիտության, բոլորին հստակ բացատրելը և միանշանակ շեշտելը, որ եղել է Ադրբեջանի կողմից հարձակում, և եղել է պարտություն, սա լայնամասշտաբ պատերազմ չէ, բայց պատերազմի ինչ–որ մի ձև է, որ մի քանի օր տևեց, և դրանով իսկ ի ցույց դրվեց Ադրբեջանի թուլությունը։ Ես կարծում եմ, որ այս իրավիճակի բոլոր հնարավորությունները պետք է գիտակցել, պետք է լինենք ավելի պահանջկոտ»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։