Եվրանեսթի ԽՎ-ի հայկական պատվիրակությունն արդեն Բաքվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրանեսթի Խորհրդարանական Վեհաժողովի հայկական պատվիրակությունն արդեն Բաքվում է, եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկած են անվտանգության բոլոր միջոցները` աշխատանքները նորմալ կազմակերպելու համար: Այս պահի դրությամբ, ամեն ինչ նորմալ է: Այս մասին Բաքվից Panorama.am-ի թղթակցին հայտնել է Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովում Սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահ Արտակ Զաքարյանը:Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությունը Բաքվում է պրիլի 2-4-ը՝ մասնակցելու Եվրանեսթի լիագումար նիստին, որին որոշված էր մասնակցել ամբողջ կազմով: Նշենք, որ պատվիրակության կազմում են պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Մանվել Բադեյանը, Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ), Արամ Սաֆարյանը, Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Ստեփան Սաֆարյանը(Ժառանգություն), Խաչիկ Հարությունյանը (ՕԵԿ) եւ Լիլիթ Գալստյանը՝ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ (ՀՅԴ):Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 22-ին, առաջին անգամ Եվրամիության տարածքից դուրս, Հայաստանում մեկնարկեց Արևելյան գործընկերության Եվրանեսխորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի հաջորդ նիստը որոշված էր անցկացնել ապրիլի 2-4 –ը՝ Բաքվում:Հիշեցնենք, ի սկզբանե հայտարարվել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով, գուցե հայկական պատվիրակության ոչ ամբողջական կազմը մեկնի Բաքու եւ  մասնավորապես, կին-պատվիրակները` ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը չմասնակցեն այդ նիստին: Սակայն հետագայում որոշվեց, որ կմեկնեն բոլորով` հակահայկական քարոզչության լիարժեք արձագանքելու նկատառումներով:Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ”-ն՝ 8 անձից բաղկացած հայկական պատվիրակությունը մասնակցել է Ադրբեջանի խորհրդարանում կազմակերպված միջոցառմանը:Նշենք, որ Բաքու մեր պատգամավորները հասել են Երևան-Մոսկվա-Բաքու տրանզիտային չվերթով:




Լրահոս