Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին նախօրեին նշեց իր ծծնդյան 40-րդ տարեդարձը:
Նա հայտարարել է, որ դեռ մոսկովյան ակումբի հիմնական կազմում տեղ զբաղեցնելու հույս ունի: Ընդ որում, Բերեզովսկին փորձում է իրատես լինել և սթափ գնահատել իրավիճակը:
«Ես միշտ փորձում եմ սթափ գնահատել իրավիճակը: Արդեն երկրորդ տարին է՝ լեգեոներ եմ համարվում: Այդ փաստը լուրջ խոչընդոտներ է առաջացնում ինձ համար հիմնական կազմում տեղ զբաղեցնելու ճանապարհին: Բայց ես պահպանում եմ լավագույն խաղային որակներս և միշտ պատրաստ եմ խաղալ:
Չեմ կարող ասել, թե ռեզերվային դարպասապահի դերն ինձ լիովին բավարարում է: Կցանկանայի խաղադաշտում լինել և ավելի շատ օգտակար լինել թիմիս», – նշել է Բերեզովսկին: