20-ամյա երիտասարդը խաբելու օրը խաբեությամբ հափշտակել է հեռախոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 1-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Շիրակի փողոցի թիվ 54 շենքի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը։Պարզվել է, որ նա ս/թ մարտի 27-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայում գտնվող “Տոտոե” բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի վստահությունը չարաշահելով՝ խաբեությամբ հափշտակել է նրա բջջային հեռախոսը: Կատարվում է հետաքննություն




Լրահոս