Ամերիկյան Hold Security ընկերությունը, որը հայտնի է հաքերների մերկացմամբ, հայտնաբերել է համացանցի օգտատերերի 1,2 մլրդ լոգինի ու գաղտնաբառի գողության փաստը. գրում է The New York Times թերթը:
Ընկերության տեղեկություններով՝ տվյալները գողացվել են ռուսական հանցավոր խմբի կողմից: Եթե այդ տեղեկությունները հաստատվեն, դա կլինի անձնական տվյալների ամենախոշոր գողության դեպքը:
Hold Security-ն, օգտվելով հաքերների հետ ոչ ֆորմալ կապերից, պարզել է, որ հանցագործների խումբը գործում է Ռուսաստանի հարավում գտնվող ոչ մեծ քաղաքում՝ Ղազախստանի և Մոնղոլիայի սահմանից ոչ հեռու: Չարագործները մոտ 10 հոգի են, նրանք 20-30 տարեկան են և ճանաչում են իրար:
Հանցագործների ձեռքն են ընկել 420 կայքի տվյալները: Hold Security-ն հրաժարվել է հրապարակել ինչպես զոհերի ցանկը, այնպես էլ՝ այն կայքերի անվանումները, որոնցից գողացվել է գաղտնաբառերը:
Հուլիսի սկզբին Մալդիվյան կղզիներում ձերբալկալվել էր Պետդումայի պատգամավոր Վալերի Սելեզնյովի որդին՝ Ռոման Սելեզնյովը: Նրան մեղադրում են ամերիկյան խանութների 200 հազար հաճախորդի տվյալները գողանալու մեջ: