Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Սիրիայի հակամարտությունից տուժածներին նվիրաբերել է 100 հազար դոլար օգնություն: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:Միջոցները կուղարկվեն Cor Unum Պապի խորհրդի միջոցով, որը զբաղվում է Հռոմի պապի տրամադրած օգնության տարածմամբ: Վատիկանյան այդ գերատեսչության քարտուղարի խոսքերով՝ օգնությունը կարիքավորներին կփոխանցվի Սիրիայում գործող կաթոլիկական բարեգործական կազմակերպությունների միջոցով, որոնք հակամարտության ամբողջ ընթացքում շարունակել են օգնություն ցուցաբերել տուժածներին՝ անկախ իրենց կրոնական եւ քաղաքական հայացքներից: Այս պահին կաթոլիկական կառույցներն առավել ակտիվորեն օգնություն են ցուցաբերում Հոմսում եւ Հալեպում: Սիրիայում մեկ տարուց ավելի շարունկավում է զինված հակամարտությունը ընդդիմության եւ իշխանությունների միջև: Ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների՝ այդ ընթացքում զոհվել է ավելի քան 9000 մարդ:
Հռոմի պապը Սիրիա կուղարկի 100 հազար դոլար օգնություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ