Այսօր Ճապոնիան հիշում է Հերոսիմայի զոհերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ողջ աշխարհում ատոմային զենքի վերացումը Ճապոնիայի առաքելությունն է: 1945թ. Հերոսիմայի ատոմային ռմբակոծման հիշատակի օրվա կապակցությամբ իր ելույթում այս մասին ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:

Այսօր Ճապոնիայում նշում են Հերոսիմայի զոհերի հիշատակի օրը: 68 տարի առաջ՝ 1954թ. օգոստոսի 6-ին, ամերիկացի օդաչուն ատոմային ռումբ էր նետել Հերոսիմա քաղաքի վրա, ինչից անմիջապես զոհվել էր 70-100 հազար մարդ: Քաղաքի հազարավոր բնակիչներ զոհվել են ավելի ուշ՝ ճառագայթման արդյունքում:

Ռմբակոծման ընդանուր զոհերի թիվը կազմել է ավելի քան 140 հազար մարդ: Ոգեկոչման արարողությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 08:15-ին՝ ատոմային ռումբի պայթյունի ժամին: Այն տեղի էր ունենում քաղաքի կոնտրոնում գտնվող խաղաղության զբոսայգում: Վերջին 43 տարիների ընթացքում առաջին անագամ Հերոսիմայում այդ օրն անրձրև էր գալիս: Սակայն չնայած դրան, արարողությանը մասնակցում էր մոտ 45 հազար մարդ:




Լրահոս