«Սարգսյան – Ալիև հանդիպումից հետո իրավիճակն ինչ-որ չափով կմեղմվի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկար ժամանակ ցանկանում էր կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև հանդիպումը: Դրանից հետո նման ցանկություն հայտնեց նաև ԱՄՆ-ն, սակայն, ի վերջո, հանդիպումը կայանալու է Սոչիում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն այս փաստը կապում է այն հանգամանքի հետ, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են Ռուսաստանի ազդեցության գոտում ավելի շատ, քան՝ Ֆրանսիայի և Ամերիկայի:

«Նրանք հասկանում են, որ Ռուսաստանի ազդեցությունը կարող է ավելի ազդեցիկ լինել», – այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Շիրխանյանը:

Նրա խոսքով՝ այդ հանդիպումից հետո, իհարկե, ինչ-որ չափով կմեղմվի իրավիճակը, և ըստ նրա՝ այստեղ կարևորություն է ներկայացնում նաև միջազգային հանրության արձագանքը, որը շատ մեծ է երկու կողմերի վրա էլ, և նրանց հրադադարի կոչեր են անում:

«Մենք ունենք անուս, իր պայմանագրին դավաճանած հարևան, և պետք է ինքներս պատրաստ լինենք ամեն ինչի: Սրացումները միշտ էլ եղել են», – նշեց նա:




Լրահոս