
Այսօր` օգոստոսի 6-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Տիկին Լիչն իր ցավակցություններն է հայտնել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին: Սեյրան Օհանյանն իր հերթին ներկայացրել է իրադրությունը ուժերի շփման գծում:
ՀՀ պաշտպանության նախարարն ու Միացյալ Թագավորության դեսպանն իրենց մտահոգություններն են կիսել լարվածության աճի վերաբերյալ և երկուստեք կարևորել իրավիճակը կայունացնելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները վերահաստատել են հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու դիրքորոշումը: