Քաղաքական դիվիդենտներ ստանալու այս մեթոդն արդեն հնացած է. Ստ. Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության մամուլի հաղորդագրության տեղեկացմամբ` պաշտոնական Բաքուն միջազգային հանրությանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ: Ադրբեջանի այս քայլը տարբեր քաղաքական ուժերի կողմից տարբեր մեկնաբանությունների է արժանանում, բայց մեծ մասամբ այն գնահատվում է որպես ապակառուցողական և անլուրջ քաղաքականություն:

Armlur.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ադրբեջանցիների այս արարքը պաշտպանական բնույթ է կրում և լուրջ սպառնալիք չի պարունակում»:

Վ. Բաղդասարյանի խոսքով՝ միջազգային հանրությունը չի կարող լուրջ վերաբերվել այս արարքին:

Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմի այս արարքը քաղաքական դիվիդենտներ ստանալու հնացած մեթոդ է:

«Լարվածություն ստեղծելու նպատակով բեմադրած այս երևույթը, որևէ դրական արդյունք չի կարող ունենալ ադրբեջանցիների համար»,-նշեց պրն. Մարգարյանը:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը նրանց պահանջին ուղղակի հումորով է վերաբերվում:




Լրահոս