Օդանավը հարկադիր վայրէջք է կատարել հրդեհի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան United Airlines ընկերության «Բոինգ 777» օդանավը հարկադիր վայրէջք է կատարել կանադական Գալիֆաքս օդանավակայանում ինքնաթիռում բռնկված հրդեհի պատճառով, տեղեկացրել է AP-ն:

Հրկիզումը հայտնաբերվել է աննշան մակերեսի վրա և վերացվել դեռևս թռիչքի ընթացքում, սակայն օդաչուն որոշում է կայացրել վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում: Վայրէջքը անցել է նորմալ, ոչ ոք չի տուժել:

Օդանավը չվերթ է իրականացրել Նյուարքից Բրյուսել: Ինքնաթիռում գտնվել են 233 ուղևորներ և անձնակազմի անդամներ:




Լրահոս