Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ ՃՈ Երեվանի հաշվառման-քննական բաժնի բացման արարողությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի մամլո գրասենյակից armlur.am-ին տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի բացման արարողությանը:Հանրապետության ղեկավարը ծանոթացել է այդ նոր ստորաբաժանման գործունեությանն ու տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման, վարորդական վկայականների հատկացման գործընթացի բարեփոխումների ուղղությամբ իրականացված աշխատանքներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին: Նախագահին ներկայացվել է, որ Երևանի հաշվառման-քննական բաժինը միավորում է Ճանապարհային ոստիկանության Երևանի թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հաշվառման-քննական բաժանմունքները՝ կազմելով մեկ ստորաբաժանում: Ոստիկանության գործունեության ոլորտում բարեփոխումների ծրագրի համաձայն, նորակառույց վարչական շենքում գործող այդ բաժինը՝ իր արդիականացված ծառայություններով և քննական ավտոդրոմով քաղաքացիներին կսպասարկի ս.թ. ապրիլի 3-ից: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել նորակառույց շենքում, ծանոթացել տրանսպորտային միջոցների զննության կայանի աշխատանքին, հաշվառման-քննական բաժնի վարորդական վկայականների հատկացման և տրանսպորտային միջոցների գրանցման ու հաշվառման գործընթացներին, դիտել քննական ավտոդրոմը: Վերոնշյալ բարեփոխումների իրականացման համար ընդհանուր առմամբ ներդրվել է շուրջ 1 մլրդ 400 մլն դրամ՝ ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվին:




Լրահոս