
Առնվազն 14 մարդ վնասվածքներ են ստացել Նյու Յորքի Թայմս Սքվեր հրապարակում զբոսաշրջիկների երկու ավտոբուսների բախման արդյունքում, տեղեկացնում է ABC հեռուստաալիքը:
14 տուժածներից 11-ը պատահական անցորդներ են, նրանց թվում կա նաև մեկ երեխա: Վնասվածքների մեծ մասն ապակու բեկորներից ստացված կտրվածքներ են, նշվում է հաղորդագրությունում:
Միջադեպի պատճառները ճշտվում են: