
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Աղդամի շրջանի ադմինիստրատիվ կենտրոն հանդիսացող Գուզանլի գյուղը. տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az կայքը:
Բացի այդ՝ Ալիևն այցելել է Աֆետլի գյուղը, որտեղ հանդիպել է զինծառայողների հետ:
Սպասվում է, որ մոտ ժամանակներս Ադրբեջանի նախագահը կհանդիպի շփման գծում զոհվածների ընտանիքների հետ և հանդես կգա ելույթով. գրում է կայքը: