Բակո Սահակյանն ընդունել է Աշոտ Ղազարյանին եվ Սմբատ Լպուտյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին Արցախի Հանրապետության Նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ  Բակո Սահակյանն ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյանի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ:Ըստ ԼՂՀ նախագահական գրասենյակի մամուլի ծառայության՝ հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:Բակո Սահակյանը կարևորել է ՀԲԸՄ դերակատարությունը Արցախի շենացման գործում` ընդգծելով համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:Նա նաև գոհունակություն է հայտնել սպորտի զարգացման բնագավառում կազմակերպության ակտիվ մասնակցության կապակցությամբ` նշելով, որ այն մեծապես նպաստում է համայն հայության բոլոր հատվածների համախմբվածության ամրապնդմանը:




Լրահոս