
Դերասան Մայքլ Իգանը Հավայան կղզիների դատարան է ուղարկել միջնորդություն՝ 2014թ.-ի ապրիլին ռեժիսոր Բրայան Սինգերի դեմ ներկայացված հայցը ետ կանչելու վերաբերյալ:
Ավելի վաղ դերասանը ետ է կանչել երկու այլ պատասխանողների՝ Հարրի Գորալդի, Դևիդ Նյումենի և Հարտ Անսյերի դեմ տրված հայցերը:
Հուլիսի վերջին հաղորդվել է, որ Բրայան Սինգերը համաձայնել է 100 հազար դոլար վճարել Իգանին, ով պնդում է, թե դեռահասության տարիներին ոտնձգությունների է ենթարկվել ռեժիսորի կողմից:
Հայցվորը պնդում էր, թե 15 տարի առաջ Սինգերն իրեն «X մարդիկ» ֆիլմում դեր է առաջարկել է իր հետ սեռական հարաբերության դիմաց: Ռեժիսորը, իբր, սպառնացել է ոչնչացնել նրա դերասանական կարիերան, եթե նա հրաժարվի իր առաջարկից: Այն ժամանակ հայցվորը 17 տարեկան էր:
Մայիսին Սինգերի դեմ ևս մեկ նման հայց էր ներկայացվել դատարան, այս անգամ Մեծ Բրիտանիայի բնակչից, որը հետագայում հետ է կանչվել: