
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զինյալները գրավել են Ուկրաինայի պրեմիեր լիգայում հանդես եկող «Մետալուրգ» ակումբի մարզաբազան. այս մասին, հղում անելով ակումբին մոտ կանգնած աղբյուրներին, հայտնում է Tribuna.com-ը:
Գործակալության տվյալներով՝ բազայի գրավումը տեղի է ունեցել օգոստոսի 5-ի ուշ երեկոյան:
Ակումբի ներկայացուցիչները դեռևս ձեռնպահ են մնացել կատարվածի վերաբերյալ պաշտոնակական մեկնաբանություններից՝ պատճառաբանելով դա տեղեկատվության սակավությամբ: