
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ խորհրդարանի՝ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանն օգոստոսի 5-ին այցելել են հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանագծի մի շարք դիրքեր, զրուցել Պաշտպանության բանակի դիրքապահ զինվորների, հրամանատարների ու այս օրերին նրանց միացած ազատամարտիկների հետ:
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ա. Ղուլյանն ու Ժ. Գալստյանը շնորհակալություն են հայտնել հայ դիրքապահներին՝ ցուցաբերած մարտական ոգու ու տոկունության եւ Արցախի պետական սահմանները վստահորեն վերահսկելու համար:
Նախատեսվում է ԼՂՀ ԱԺ նախագահի եւ պատգամավորների այցերը սահմանագծի այլ հատվածներ: