Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն աջակցել է լեհական «Կեր խնձոր` ի հեճուկս Պուտինին» ակցիային: Այս մասին ասվում է նախագահի վարչակազմի Twitter-ի էջում:
Օգոստոսի 5-ին Ուկրաինայի նախագահը հանդիպում է ունեցել լեհ քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Պավել Կովալի հետ: Այդ հանդիպման ժամանակ Պորոշենկոն նրանից խնձոր է նվեր ստացել. տեղեկացնում է РБК-Украина-ն:
Ռուսաստանի գյուղապրանքների վերահսկման կոմիտեն օգոստոսի 1-ից Լեհաստանից Ռուսաստան բանջարեղենի և մրգերի ներկրման սահմանափակումներ է մտցրել:
Պաշտոնական պատճառը՝ լեհական կողմից սերտիֆիկացիայի խախտումներն են: Սակայն Լեհաստանի իշխանությունները կարծում են, որ դա Ռուսաստանի պատասխանն է Եվրամիության կողմից ֆինանսա-տնտեսական պատժամիջոցներին: