Մաշտոցի պուրակում մարտի 31-ին նախատեսված բայց չիրականացած կրպակների ապամոնտաժումն իրականացնող 10 հոգանոց խմբին, կամ ինչպես իրենք էին իրենց կոչել՝ բրիգադին, միանում են ևս 9 հոգի, որի մասին ապամոնտաժման նախաձեռնող խումբը նամակ է հղել ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ տեղեկացնելով։ Ներկայացնում ենք նամակը ստորև.Հարգելի պարոն Գասպարյան,Մաշտոցի Պուրակում ինքնակամ կառուցված շինությունների դեմ երիտասարդության պայքարը գնալով ավելի է կարևորվում մեր հանրության կողմից: Պետական իշխանության մարմինների անզօրությունը վերացնել ստեղծված անօրինական դրությունը առաջացնում է Երևանի համայնքի բազմաթիվ անդամների արդար և ողջամիտ դժգոհությունը:Տեղեկացնում ենք ձեզ, որ ս/թ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի Պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող անձանց ապրիլի 2-ին միանում են հետեւյալ քաղաքացիները.1. Ավագյան Մարիամ – կենսաֆիզիկոս 2. Զուրաբյան Նիկիտա – տեխ.գիտ.թեկնածու3. Կալենչյան Կարո – ինժիներ, տեխ.գիտ. թեկնածու4. Համբարյան Արսեն – գրող, երգահան, երգիչ 5. Մեսրոբյան Հարություն – կառավարման փորձագետ6. Մինասյան Հայկ – ֆիզիկոս7. Մնեյան Լալա – Հայաստանի ժողովրդական վարպետ8. Յազիճյան Գևորգ – լրագրող, հրապարակախոս9. Ֆրանգուլյան Երվանդ – երաժիշտԱպամոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար օգտագործվելու են հետևյալ գործիքները.1. էլեկտրական սրիչ (բոլգարկա) RTR Rother N. S.N. ELS 101-0192-0732 – 1 (մեկ) հատ,2. պտուտակահան STAREX – 12 (տասներկու) հատ,3. հարթաշուրթ KLY-TEK 160mm – 5 (հինգ) հատ,4. ճոպան կտրող գործիք STAREX – 2 (երկու) հատ,5. դուր ORIENT – 2 (երկու) հատ,6. ապակի բրնող գործիք SUCTIONCUP – 4 (չորս) հատ7. անլար պտտուկահան ELK 418 RTR ROTHER – 1(մեկ )հատԱպոմոնտաժումը նախատեսված է իրականացնել կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը.Պ Ա Հ Ա Ն Ջ ՈՒ Մ Ե Ն Ք1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբ 02.04.12թ.։
Ապամոնտաժող բրիգադը 10 հոգուց կդառնա 19. նամակ ՀՀ Ոստիկանապետին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ