ՆԱՏՕ-ն մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է զորք ուղարկել Ուկրաինա՝ խաղաղարար կամ հումանիտար առաքելության պատրվակով:
Այս մասին ասվում է Դաշինքի կողմից տարածած հայտարարությունում: Այնտեղ ասվում է, որ Ռուսաստանն «Ուկրաինայի սահմանին կենտրոնացրել է 200 հազար զինծառայող, ինչը լուրջ անհանգստության տեղիք է տալիս և խափանում է հակամարտության դիվանագիտական կարգավորման ուղիների որոնմանն ուղղված ջանքերը»: