Տղամարդկանց թռիչքն արգելվա՞ծ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված դրությունը, պատերազմի հավանականության սպառնալիքը ՀՀ քաղաքացիների շրջանում անհանգստություն էր առաջացրել:

Բնակիչների շրջանում պտտվող լուրերի համաձայն՝ ՀՀ պետական սահմանը լքելիս առաջանում են մի շարք խոչընդոտներ կամ էլ քաղաքացիներին, մասնավորապես՝ արական սեռի ներկայացուցիչներին, արգելվում է լքել երկրի սահմանները:

Armlur.am-ը թեմայի առնչությամբ զրուցեց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Նելլի Չերչինյանի հետ` պարզելու՝ արդյոք ճիշտ են շրջանառվող լուրերը, թե` ոչ:

«Նման իրավիճակում հնարավոր է, որ քաղաքացիներն իրենց անհանգստությունն արտահայտեն, բայց տեղեկացնենք, որ շրջանառվող խոսակցություններն անհիմն են և ստահոդ: Եթե քաղաքացիները փաստաթղթային խնդիրներ չունեն, որևէ արգելք չկա, կարող են հանգիստ լինել»,-ասաց Ն. Չերչինյանը:

Վերջինիս հավաստմամբ՝ ճշմարտությանը չի համապատասխանում նաև այն լուրը, որ ավիատոմսերի վաճառքի վրա արգելք է դրված:




Լրահոս