Նեյմարը պատրաստ կլինի Լա լիգայի մեկնարկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը պատրաստ կլինի Լա լիգայի մեկնարկին: Նա այժմ վերականգնվում է վնասվածքից:

«Լավատես ենք Նեյմարի վերականգնման ժամկետի կանխատեսումների հարցում: Արդեն հաջորդ շաբաթ նա կսկսի մարզվել անհատական ծրագրով: Նա կարող է մասնակցել նույնիսկ Լա լիգայի առաջին իսկ տուրի խաղին, բայց վերջնական որոշում պետք է կայացնի մարզիչը»,- հայտարարել է թիմի բժիշկը:

Հիշեցնենք, որ Նեյմարը «Մունդիալ-2014»-ի քառորդ եզրափակչում կայացած Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում ողի վնասվածք էր ստացել:




Լրահոս