
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հաջորդ մրցաշրջանում կլինեն կատալոնական «Բարսելոնայի» նոր փոխավագները:
Նման որոշում է կայացվել կատալոնական ակումբի նախկին ավագ Կարլես Պույոլի՝ կարիերան ավարտելուց և փոխավագ Վիկտոր Վալդեսի՝ «Բարսելոնայից» հեռանալուց հետո։
Իսկ Իսպանիայի փոխչեմպիոնի ավագը կլինի Չավին, իսկ ևս մեկ փոխավագ կդառնա Անդրես Ինյեստան։