Համաքաղաքային շաբաթօրյակ ապրիլի 14-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, նշվել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ապրիլի 14-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակն ու ծառատունկը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար, ինչպես նաև համատիրությունների միջոցով բնակչության իրազեկման և այդ աշխատանքներում երևանցիներին հնարավորին ներգրավելու ուղղությամբ: Շաբաթօրյակին ընդառաջ հանձնարարվել է այդ նպատակով բնակչությանն ապահովել անհրաժեշտ բոլոր գործիքներով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։”Երևանը բոլորիս տունն է և մեզնից յուրաքանչյուրը պետք է մասնակցի իր բակի ու տան հարակից տարածքի մաքրման ու կանաչապատման աշխատանքներինե,- փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հորդորը՝ նշել է Կամո Արեյանը: Բնապահպանության վարչության պետին հանձնարարվել է սեղմ ժամկետում ավարտել ծաղկող թփերի ձեռքբերման և տնկման աշխատանքները:Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին և ցուցանիշներին` հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել աղբահանության վարձավճարների գանձման ընթացքը և բնակչությանն իրազեկել պարտադիր վճարումների մասին` զգուշացնելով, որ չվճարելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված տույժեր և տուգանքներ:Տրասպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրասպորտի սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա վերահսկողությունը: Արձանագրված խախտումների մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Զեկուցվել է նաև, որ ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների նոր երթուղային ցանցի հաստատմանը զուգահեռ համապատասխան աշխատանքներ են տարվել այդ մասին բնակչության իրազեկումն ապահովելու ուղղությամբ:Համապատասխան օղակների համակարգողներին փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը, Կամո Արեյանը նշել է, որ մինչև ապրիլի 7-ը ավարտեն մայրաքաղաքի գերեզմանատներ տանող ճանապարհների փոսալցման ու ճաքալցման աշխատանքներն ու խստորեն հետևեն դրանց կատարման ընթացքին: Բացի այդ, ամենօրյա հսկողություն սահմանեն տվյալ տարածքների սանիտարական մաքրման և աղբահանության պատշաճ կազմակերպման ուղղությամբ:Անդրադառնալով մայրաքաղաքում անօթևանների հաշվառման ու համապատասխան հաստատություններում տեղավորման ծրագրային աշխատանքների ընթացքին` սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ դեկտեմբերից մինչ օրս հայ-դանիական ,Հանս Քրիստիան Կոֆոեդե բարեգործական հիմնադրամ է տեղափոխվել և շուրջօրյա խնամքի տակ անցել 73 անօթևան: Զեկուցվել է, որ նրանց մի մասը հարազատների կողմից, մյուսներն էլ` հանդիսանալով մարզերի բնակիչներ, տեղափոխվել են իրենց բնակության վայրեր, ևս մի հոգի` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ընտանիք է վերադարձել “Սպասիր ինձ” հաղորդաշարի միջոցով: Անօթևաններից ոմանք, աշխատանքի անցնելով, վերադարձել են ինքնուրույն կյանքի, մի քանիսն էլ տեղափոխվել են տուն-ինտերնատ: Զուգահեռաբար վարչական շրջանների զբավածության տարածքային կենտրոնների հետ աշխատանքներ են տարվում անօթևանների աշխատանքի տեղավորման ուղղությամբ:Հանձնարարվել է նաև մինչև ապրիլի 15-ը ապահովել Աբովյան փողոցի սահմանված հատվածում Ալեքսանդր Մանթաշյանի, ինչպես նաև Մոսկովյան-Տերյան փողոցների հատման հարակից տարածքում “Մշո ճառընտիրը փրկող կանայք” կոմպոզիցիոն արձանների պատվանդանների պատրաստումն ու տեղադրումը:




Լրահոս