ԱՄՆ դեսպան. ԱԺ ընտրություններում կատարեք աշխատանքի ձեր մասը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների քսանամյակի առիթով հնչեցրած ելույթում անդրադարձավ նաև առաջիակա ԱԺ ընտրություններին: “Այո, քաղաքական կամքը կարևոր է, սակայն չես կարող քաղաքական կառույցներ ձևավորել այն ենթադրությամբ, որ իշխանության գլուխ կանգնածները կանեն այն, ինչ ճիշտ է”,-նշեց դեսպանը և ավելացրեց, որ հասկանում է, որ ընտրությունների նկատմամբ լուրջ թերահավատություն է տիրում:Նա նույնիսկ նշեց ոմանց կողմից կանխավ արված հայտարարությունը, թե մայիսի կայանալիք ընտրությունները կեղծվելու են, և այժմվանից արդեն կոչ են անում դուրս գալ բողոքի ցույցերի քվերակության հաջորդ օրը:Դրա փոխարեն, Ջոն Հեֆերնի համոզմամբ՝ մարդիկ պետք է կատարեն աշխատանքի իրենց մասը, ստեղծեն ինստիտուցիոնալ ցանցեր և դաշինքներ՝ իրենց ձայնը լսելի դարձնելու համար, մշակեն և գործարկեն կեղծիքները կանխելուն մեխանիզմներ: “Այսպիսի կառույցների ձևավորումը եռանդագին աշխատանք է պահանջում: Մենք ջերմորեն ողջունում ենք Հայաստանի խիզախ և նվիրյալ քաղաքացիներին՝ իշխանությունների կազմում և իշխանությունների կազմից դուրս, ովքեր եռանդագին աշխատում են կառուցելու”, – ասաց ԱՄՆ դեսպանը։




Լրահոս