Կատալոնական «Բարսելոնա»-ն բրազիլացի կենտրոնական պաշտպան Մարկինյոսի տրանսֆերի դիմաց ֆրանսիական ՊՍԺ-ին առաջարկել է 40 մլն եվրո:
ՊՍԺ-ի ղեկավարները մերժել են «Բարսելոնա»-ի առաջարկը, քանի որ չեն պատրաստվում նշված գումարի դիմաց հրաժարվել խաղացողի ծառայություններից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարկինյոսն անձամբ էր մերժել կատալոնական ակումբի` իր տրանսֆերը վարձակալելու առաջարկը: